Logo

«Բարսելոնայի» կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 03.05.2017ՍՊՈՐՏ
sergio busquets back before iniesta - «Բարսելոնայի» կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել կատալոնական դերբին, այսօր վերադարձել է մարզումների: Կատալոնացիների ավագը կկարողանա իր թիմին օգնել Լա լիգայի 36-րդ տուրի «Բարսելոնա»- «Վիլյառեալ» խաղին:

Մկանային խնդիրների պատճառով «կապտանռնագույնների» ավագը բաց էր թողել  «Էսպանյոլի» դեմ խաղը, որն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով` 3-0 հաշվով: AS-ի փոխանցմամբ, իսպանացին այսօր մարզվել է թիմի հետ ընդհանուր ծրագրով և բողոքներ չի ունեցել:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը  բոլոր մրցաշարերում 42 հանդիպման է մասնակցել իր թիմի կազմում՝ աչքի ընկնելով 1 գոլով և 5 գոլային փոխանցմամբ:

Հիշեցնենք, որ կատալոնացիներն այժմ գլխավորում են Լա լիգան, սակայն 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» ունի մեկ խաղի առավելություն: Երկու թիմերն ունեն հավասար 81-ական միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա