Logo

«Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել «Հոֆենհայմ» – «Շալկե-04» խաղին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.10.2019ՍՊՈՐՏ
profile mag 996x562 - «Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել «Հոֆենհայմ» - «Շալկե-04» խաղին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

«Բարսելոնան» հետաքրքրված է «Շալկե-04»-ի կիսապաշտպան Ամին Հարիտի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները ներկա են գտնվել Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմի» և «Շալկե-04»-ի միջև տեղի ունեցած հանդիպմանը (2-0 հաշվով հաղթել է «Հոֆենհայմը»)՝ հետևելու մարոկկացի ֆուտբոլիստի ցուցադրած խաղին:

Հարիտը ֆրանսիական «Նանտից» «Շալկե-04» է տեղափոխվել 2017 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն եվրո։ 22-ամյա խաղացողը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման (բոլոր դեպքերում եղել է մեկնարկային կազմում) ու դարձել 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը գելզենկիրխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: Նա Մարոկկոյի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ:

Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է ընդամենը 3 ֆուտբոլիստի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա