Logo

«Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.07.2021ՍՊՈՐՏ
.jpg - «Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

«Բարսելոնայի» նորեկ Էմերսոնը միացել է թիմին՝ հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա բրազիլացին կատալոնական ակումբ է տեղափոխվել «Բետիսից»՝ թիմի հետ 3 տարվա պայմանագիր կնքելով հուլիսի 1-ին:

«Բարսելոնան» Էմերսոնի տրանսֆերի համար վճարել է 9 մլն եվրո: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո:

Էմերսոնը Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, Ամերիկայի գավաթի շրջանակում ընտրանու կազմում անցկացրել է 3 խաղ: Նա ելույթ է ունենում աջ պաշտպանի դիրքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա