Logo

«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել և բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները

Հեղինակ
Հրաչ Խաչատրյան
00:00 / 10.11.2016ՍՊՈՐՏ
umti - «Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել և բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին, ով այս օրերերին գտնվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզաբազայում, մարզման ժամանակ ստացել է ծնկատակի ջիլի վնասվածք:

Չնայած որ դեռ հայտնի չեն բուժզննման արդյունքները, այնումենայնիվ, Ումտիտին չի մասնակցի Շվեդիայի ընտրանու դեմ ԱԱ 2018թ. որակավորման փուլի առաջիկա խաղին: Վերջինիս հավաքականում կփոխարինի Էլյակիմ Մանգալան:

Պաշտպանը շարունակում է մնալ Ֆրանսիայի հավաքականի ճամբարում: Այսօր հայտնի կդառնա, թե որքան ժամանակ կպահանջվի Ումտիտի ապաքինման համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա