Logo

«Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» լեգենդների խաղի ժամանակացույցը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.12.2021ՍՊՈՐՏ
Բարսելոնայի ու Լիվերպուլի լեգենդների խաղի ժամանակացույցը - «Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» լեգենդների խաղի ժամանակացույցը

«Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» լեգենդների միջև 2020 թվականին նշանակված, իսկ հետո կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված հանդիպման նոր ժամանակացույց է սահմանվել:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմերի լեգենդների միջև խաղը կկայանա 2022 թվականի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում:

«Բարսելոնայի» լեգենդներից Խավիեր Սավիոլայի ու Էդմիլսոնի մասնակցությունը հաստատված է, իսկ «Լիվերպուլից» հաստատված է Եժի Դուդեկի, Բյորն Կվարմեի, Վլադիմիր Շմիցերի, Ֆիլ Բեբի, Պատրիկ Բերգերի ու Սթիվ Մաքմանամանի մասնակցությունը:

Խաղից ստացված հասույթը կուղղվի բարեգործության:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա