Logo

«Բարսելոնայի» ու «Ռեալի» լեգենդների խաղ. ովքեր կմասնակցեն հանդիպմանը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
barca real legends - «Բարսելոնայի» ու «Ռեալի» լեգենդների խաղ. ովքեր կմասնակցեն հանդիպմանը

Այսօր Թել-Ավիվում ընկերական հանդիպում է կայանալու «Բարսելոնայի» ու «Ռեալի» լեգենդների միջև: Երկու թիմերն էլ արդեն ժամանել են Իսրայել և պատրաստ են մրցավեճին:

«Բլաուգրանայի» հայտացուցակում են աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստներ Ռիվալդոն ու Ռոնալդինյոն, ինչպես նաև Դեկուն, Գասիկա Մենդիետան, Խավիեր Սավիոլան, Ռոնալդ դե Բուրը, Անդոնի Գոյիկոեչեան, Միգել Սոլերը, Գիլերմո Ամորը, Յուան Կառլոս Ռոդրիգեսը, Ֆեդերիկ Դեուն, Սամուել Օկունավոն, Խեսուս Մարիանո Անգոյան, Ժովրե Մատեուն, Դանին, Միկել Սոլերը, Խուան Պաբլո Սորինը և Օսկարը:

Սերուցքայինների կազմում են Ռաուլը, Իկեր Կասիլյասը, Ռոբերտո Կառլոսը, Լուիշ Ֆիգուն, Դևիդ Բեքհեմը, Կլարենս Զեյդորֆը, Ֆերնանդո Հիերոն, Ժուլիո Սեզարը, Ֆերնանդո Մորիենտեսը, Էմիլիո Բուտրագենյոն, Պակո Բույոն, Չենդոն, Խոսե Ամավիսկան, Ալֆոնսո Պերեսը, Իվան Կամպոն, Ֆերնանդո Սանսը, Ռաֆայել Վասկեսը, Խորդի Կոդինան, Վիկտոր Սանչես դել Ամոն և Լուիս Միլան:

Հանդիպումը մեկնարկելու է 21:30-ին: Սպասվում է, որ խաղին ներկա կլինի 30 հազար ֆուտբոլասեր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա