Logo

«Բարսելոնայում» կասկածներ ունեն Վալվերդեի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.05.2019ՍՊՈՐՏ
valverde - «Բարսելոնայում» կասկածներ ունեն Վալվերդեի ապագայի վերաբերյալ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:14

-

-

«Բարսելոնան» մրցաշրջանի արդյունքներով նվաճեց 3 հնարավոր գավաթներից մեկը: Կատալոնացիները Չեմպիոնների լիգայում անփառունակ պարտություն կրեցին «Լիվերպուլից», իսկ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում զիջեցին «Վալենսիային»:

Իսպանացի լրագրող Ջերարդ Ռոմերոն հայտնում է, որ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն շատ է ազդվել գավաթի եզրափակիչի պարտությունից: Բացի այդ, իսպանացի մասնագետը զգում է, որ նա ապագայի վերաբերյալ կասկածներ ունեն թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ակումբի ղեկավարությունը:

«Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ավելի վաղ հայտարարել էր, որ «Վալենսիայից» կրած պարտության մեղավորը Վալվերդեն չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա