Logo

Էշլի Բարթին պատմել է, թե ինչպես է կայացրել կարիերան ավարտելու որոշումը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:58 / 07.04.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էշլի Բարթին պատմել է, թե ինչպես է որոշել ավարտել կարիերան:

«Ադելաիդայի մրցաշարում դեռևս վստահ չէի կարիերան ավարտելու հարցում. տարվա առաջին մրցաշարն այլ մարտահրավեր է: 2022 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանից հետո զգացի, որ պարզապես ցանկանում եմ խաղալ վերջին անգամ, առանց որևէ ափսոսանքի՝ վայելել պահը:

Թիմիս հետ շփվելիս ասացի, որ Ավստրալիայի բաց առաջնությունն իմ վերջին մրցաշարն է: Միշտ հաճույք եմ ստացել թենիսից, փորձել եմ վայելել յուրաքանչյուր դրվագը՝ լավ հասկանալով, որ ժամանակը հետ բերել հնարավոր չէ»,- ավստրալուհու խոսքը մեջբերում է WTA Insider-ը: 

Հիշեցնենք, որ 2019 թվականին Բարթին հաղթող էր դարձել «Ռոլան Գարոսում», 2021-ին՝ «Ուիմբլդոնում», 2022-ին՝ Ավստրալիայի բաց առաջնությունում:

Մեծ Սաղավարտի մյուս մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, Էշլիի լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչ դուրս գալը (2018 և 2019 թվականներին):
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա