Logo

Բարտրան գտել է «Բորուսիայի» խիզախ երկրպագուին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 03.04.2017ՍՊՈՐՏ
gettyimages 615458212 - Բարտրան գտել է «Բորուսիայի» խիզախ երկրպագուին

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան ռուրյան դերբիից հետո իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել և խնդրել իր հետևորդներին օգնել գտնել լուսանկարում պատկերված «իշամեղուների» երկրպագուհուն, որը խիզախաբար նստել է «Շալկեի» երկրպագուների տրիբունայում:

«Ես ցանկանում եմ հանդիպել այս կնոջը: Կօգնե՞ք ինձ: Ուզում եմ նրան նվիրել իմ մարզաշապիկը»,-գրել է իսպանացին:

Մեկ օր անց երկրպագուների ու լրատվամիջոցների օգնությամբ Բարտրան գտել է խիզախ երկրպագուին:

«Այո՜, ի շնորհիվ բոլորի՝ երկրպագուների և լրատվամիջոցների, մենք գտանք մեր խիզախ երկրպագուին: Խոստումը՝ խոստում է, շուտով կտեսնվենք, Ստեֆի՛»:

https://twitter.com/MarcBartra/status/848859660081926145

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա