Logo

Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.09.2020ՍՊՈՐՏ
32257810 0 image a 12 1598110080982 - Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:52

-

-

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր չէ հարձակվող Լուիս Սուարեսին անվճար բաց թողնել Մադրիդի «Ատլետիկո», այս մասին գրել է ESPN-ը:

Ուրուգվայցին զայրացած է ղեկավարության որոշումից: Հիմա Սուարեսը ծրագրում է մամուլի ասուլիս հրավիրել իր փաստաբանի հետ ու ներկայացնել իրադարձությունների ընթացքը իր տեսանկյունից: Նա կարծում է, որ ակումբի հետ ձեռք բերած բանավոր համաձայնությունը պայմանագրի խզման վերաբերյալ պետք է կատարվեր:

Սուարեսի ծառայություններին հավակնում էր «Յուվենտուսը», սակայն այն բանից հետո, երբ տրանսֆերը ձախողվեց, տեղեկություններ հայտնվեցին, որ ֆուտբոլիստի ստորագրության համար սկսել է պայքարել «Ատլետիկոն»: Ըստ շշուկների՝ կողմերը արդեն համաձայնացրել էին անձնական պայմանագրի կետերը ու շուտով այդ մասին պետք է պաշտոնապես հայտարարվեր:

Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա