Logo

SADA CUP. Իրան – Սիրիա խաղը հետաձգվել է

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:07 / 23.06.2022Բասկետբոլ
Իրան-Սիրիա խաղ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի և ԱՄՆ-ի թիմի մրցավեճով այսօր մեկնարկելու է տղամարդկանց բասկետբոլի SADA CUP միջազգային մրցաշարի անդրանիկ խաղարկությունը, մեկնարկը՝ 20:00-ին։

Խաղացանկի համաձայն՝ մրցաշարը պետք է բացեին Իրանի և Սիրիայի հավաքականները, որոնց մասնակցությամբ խաղը նշանակված էր 17։00-ին։

Սակայն, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, այդ խաղը տեղի է ունենալու հունիսի 24-ին, քանի որ իրանցիները չվերթի փոփոխության պատճառով դեռ չեն ժամանել Երևան։ Նշվում է, որ հանդիպման մեկնարկի ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա