Logo

Եվրալիգա. «Բավարիան» հաղթել է «Բարսելոնային», «Օլիմպիա Միլանը»՝ «Էֆեսին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:00 / 22.04.2022Բասկետբոլ
Բասկետբոլի Եվրալիգա-2022

Բասկետբոլի Եվրալիգայում կաայացել են 1/4 եզրափակիչի երկու դիմակայությունների 2-րդ հանդիպումները:

Իսպանական «Բարսելոնայի» և գերմանական «Բավարիայի» միջև խաղը կայացել է Կատալոնիայում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 90:75 (23:18, 25:17, 19:21, 23:19) հաշվով:

Հաղթողների կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր Դեշոն Թոմասը, որը վաստակել է 25 միավոր։ Տանտերերի կազմում 16-ական միավոր են վաստակել Նիկոլա Միրոտիչը և Նիկոլաս Լապրովիտոլան։

Այսպիսով՝ «Բավարիային» հաջողվել է շարքի հաշիվը հավասարեցնել՝ 1:1: Սերիայի 3-րդ հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին Մյունխենում։


Իտալական «Օլիմպիա Միլանը» 2-րդ հանդիպումն է անցկացրել թուրքական «Անադոլու Էֆեսի» հետ։ Խաղն անցկացվել է Միլանի «Մեդիոլանում Ֆորում» մարզապալատում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 73:66 (19:17, 14:16, 20:19, 20:14) հաշվով:

Իտալական թիմի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Շավոն Շիլդսն էր, որը վաստակել է 21 միավոր։ Հյուրերի կազմում 19 միավոր է գրանցել Շեյն Լարկինը։

Այսպիսով՝ «Օլիմպիա Միլանին» հաջողվել է շարքի հաշիվը հավասարեցնել՝ 1:1: Սերիայի 3-րդ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Ստամբուլում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա