Logo

SADA CUP. 4-րդ քառորդում Հայաստանի հավաքականը կոտրեց Իրանի ընտրանու դիմադրությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:03 / 25.06.2022Բասկետբոլ
null

SADA CUP միջազգային մրցաշարի անդրանիկ խաղարկության երկրորդ խաղում բասկետբոլի Հայաստանի հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցեց Իրանի ընտրանու հետ:

Համառ պայքարից հետո Հայաստանի թիմը հաղթեց 77:73 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտության էր մատնել ԱՄՆ-ի թիմին:

Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ին, Ռեքս Քալամյանի գլխավորած տղաներն ուժերն են չափելու Սիրիայի բասկետբոլիստների հետ: Հանդիպումը կարող եք դիտել  «Վիվառո Արենա»-ի  ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա