Logo

Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունների վիճակահանության օրը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:16 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Basketball

Փետրվարի 15-ին Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների այս տարվա առաջնությունների վիճակահանությունը, որի արդյունքներով կորոշվեն նաև տարբեր տարիքային խմբերի Հայաստանի հավաքականների մրցակիցները։ 

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, տեղեկացնելով դրա մասին, հայտնում է, որ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մասնակցությամբ ստուգատեսը նախատեսված է հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայի Տա-Քալի քաղաքում: Մինչև 16 և 18 տարեկան պատանիների մեր հավաքականները ներկայանալու են С դիվիզիոնի մրցաշարերին։ Այդ թիմերից առաջինը հուլիսի 12-17-ը հանդես է գալու Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, իսկ երկրորդը՝ Սան Մարինոյում (հուլիսի 26-31-ը)։

Մինչև 16 և 20 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականները հանդես են գալու համապատասխանաբար C և B դիվիզիոններում: 16-ամյա բասկետբոլիստուհիները մրցելու են Ալբանիայի Կորչե քաղաքում՝ հուլիսի 12-17-ը, իսկ մինչև 20 տարեկանները՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում (հուլիսի 9-17-ը)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա