Logo

Եվրալիգա. Փլեյ-օֆֆի զույգերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:09 / 14.04.2022Բասկետբոլ
բասկետբոլի եվրալիգա

Իսրայելական «Մաքաբին» սեփական հարկի տակ առավելության է հասել թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության 35-րդ տուրի խաղում։

Հանդիպումն անցկացվել է «Մենորա Միվտաչիմ Արենա» մարզապալատում (Թել Ավիվ, Իսրայել) և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 85:76 հաշվով։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է տանտերերից 19 միավոր վաստակած Ջեյմս Նանալին։ Հյուրերի կազմում Դևին Բուքերն իր հաշվին գրանցել է 14 միավոր։

Ձևավորվել են Եվրալիգայի փլեյ-օֆֆի զույգերը, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարսելոնա» - «Բավարիա»

«Ռեալ Մադրիդ» - «Մաքաբի»

«Օլիմպիակոս» - «Մոնակո»

«Միլան» - «Անադոլու Էֆես»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա