Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Սան Մարինոյին և կիսաեզրափակիչում է (ֆոտոշարք)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:20 / 30.06.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության երկրորդ տուրում 78-66 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի ընտրանու նկատմամբ։

Խաղում ամենաարդյունավետը կրկին Անդրե Սփայթ Մկրտչյանն էր, որը վաստակեց 25 միավոր, 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Այսպիսով՝ Ռեքս Քալամյանի գլխավորած տղաներն առաջին հորիզոնականն են զբաղեցնում B խմբում ու նվաճում կիսաեզրափակիչի ուղեգիր։

 

Հայաստան - Սան Մարինո խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում 👌 Խաղի մանրամասները՝ 👇 https://bit.ly/3I77s6Z

Posted by VNews on Thursday, June 30, 2022

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա