Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Մալթա

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:17 / 28.06.2022Բասկետբոլ
null

Ռեքս Քալամյանի գլխավորությամբ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանն առաջնության B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ:

Հավաքականի կազմում Մալթա է մեկնել 11 բասկետբոլիստ: Քրիս Ջոնսը թիմին կմիանա վաղը:

Հավաքականը հանգրվանել է «Դոլմեն» հյուրանոցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա