Logo

Բասկետբոլի Ա Լիգան կտեղադրի իր տեսանյութերը Friendship հարթակում

Հեղինակ
tigran5
00:00 / 30.10.2018Բասկետբոլ
Basketball A league - Բասկետբոլի Ա Լիգան կտեղադրի իր տեսանյութերը Friendship հարթակում

Համագործակցելով FeedConstruct- ի հետ, հայկական բասկետբոլի Ա լիգան մուտք է գործում տեսանյութերի պրովայդերների համաշխարհային շուկա: Երկու կողմերը գլոբալ համագործակցության բացառիկ պայմանագիր են ստորագրել: Հայկական բասկետբոլի Ա լիգան մեկ մրցաշրջանի ընթացքում միջազգային շուկա կկարողանա տրամադրել ավելի քան 100 խաղ:

Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը նշել է. «Ուրախ ենք համագործակցել FeedConstruct ընկերության հետ, որը տեսանյութերի պրովայդերներին առաջարկում է ժամանակակից տեխնիկական լուծումներ, նպաստելով վերջիններիս շահույթի կրկնապատկմանը և ընդլայնմանը դեպի համաշխարհային շուկա: Friendship հարթակը սպորտային տվյալների ոլորտի ապագայի սխեման է»:

«Երկու կողմերն էլ մեծ ակնկալիքներ ունեն այս համագործակցությունից, և մենք վստահ ենք, որ այդ սպասելիքները շուտով կարդարացվեն: Թող, որ այս համագործակցությունը լինի FeedConstruct- ի և Բասկետբոլի Ա լիգայի միջև ամուր և երկարատև հարաբերությունների սկիզբ», – ասել է FeedConstruct- ի ղեկավար Ջորջ Արաբաթլյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա