Logo

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.08.2021ՍՊՈՐՏ
Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020 ի հաղթող - Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում ԱՄՆ հավաքականը 87-82 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ՝ 16-րդ անգամ հռչակվելով Օլիմպիական չեմպիոն:

Բասկետբոլի ԱՄՆ տղամարդկանց հավաքականն Օլիմպիական չեմպիոն է դարձել նաև 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008, 2012 և 2016 թվականներին:

Այս մեդալն ԱՄՆ օլիմպիական հավաքականի համար 100-րդն է ՏՈԿԻՈ 2020-ում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ԱՄՆ հավաքականը նվաճել է 33 ոսկե, 36 արծաթե և 32 բրոնզե մեդալ: Մեդալային հաշվարկում ԱՄՆ հավաքականը 2-րդն է՝ զիջելով միայն չինացիներին(38-29-17):

Հավելենք՝ բասկետբոլի մրցաշարի եզրափակիչում է նաև ԱՄՆ կանանց հավաքականը, որն օգոստոսի 8-ին կմրցի Ճապոնիայի հավաքականի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա