Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.12.2021ՍՊՈՐՏ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին - Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար՝ հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:

2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:

Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-ից 31-ը Սան Մարինոյում:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը (մրցավայրի անունը դեռևս հայտնի չէ), իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա