Logo

Բասկետբոլի խաղի ժամանակ խոնարհվել են Դեյներիսի առջև…

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 12.05.2019Կինո
041 - Բասկետբոլի խաղի ժամանակ խոնարհվել են Դեյներիսի առջև...

Պարզվում է՝ «Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքը, որը հայտնի սերիալում «Վիշապների մայր» Դեյներիս Թարգարիենի դերում է, սիրում է սպորտային իրադարձությունների մի մասը դառնալ:

Այս անգամ NBA-ի հերթական չեմպիոնատի ժամանակ, որտեղ մրցում էին «Golden State Warriors»-ն ու «Houston Rockets»-ը, դերասանուհուն անակնկալ էր սպասվում. Clutch արջը շրջում էր խաղահրապարակով, երբ պատահաբար հանդիսատեսի շարքերում տեսավ Դեյներիսին: Արջը, ձեռքի բաժակը զարմանքից գցելով, խոնարհվում է «Վիշապների մոր» առջև:

Քլարքն այսպիսի արձագանքի հաստատ չէր սպասում: Չնայած զարմանքին, դերասանուհին ծիծաղով ընդունեց Clutch-ի այս ժեստը:

https://twitter.com/HoustonRockets/status/1127027504974303232

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

«Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքը՝ Ջոն Սնոուի կերպարով

«Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքը պատմել է հիվանդության հետ պայքարի մասին

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա