Logo

Բասկետբոլի VBET Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով հաղթել է 1 մլն դրամ մրցանակը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.11.2021ՍՊՈՐՏ

Բասկետբոլի Հայաստանի VBET Ա-Լիգայի հանդիպումների ընթացքում անցկացվող խաղարկությունում գրանցվել է առաջին հաղթողը: Սարգիս Հակոբյանը դիպուկ նետում է կատարել խաղահրապարակի կենտրոնից և հաղթել սահմանված մրցանակը՝ 1 մլն դրամը:

VBET Ա-Լիգայի 2021/22 մրցաշրջանի բոլոր հանդիպումների ընդմիջումներին անցկացվում է խաղարկություն, որի շրջանակում հանդիսատեսից պատահականությամբ ընտրված երկու մասնակիցներն ստանում են երկու հնարավորություն՝ դիպուկ նետում կատարելու խաղահրապարակի կենտրոնից: Թեև մինչև այդ մասնակիցներից շատերը բավական մոտ էին դիպուկ նետմանը, առաջին հաղթողը գրանցվել է մրցաշրջանի միայն 19-րդ՝ «Ուրարտու» – ՖԻՄԱ խաղում: Սարգիս Հակոբյանը երկրորդ փորձից գնդակը նետեց ուղիղ զամբյուղի մեջ, որից հետո հայտնվեց «Ուրարտուի» բասկետբոլիստների գրկախառնությունների մեջ:

VBET Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով: Բոլոր խաղերն անցկացվում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում: Խաղացանկին կարելի է ծանոթանալ VBET Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա