Logo

Բասկյան թիմերի «խելառ» պայքարը ԵԼ-ի ուղեգրի համար և Տորեսի դուբլը. Լա Լիգայի վերջին տուրի թեժ ընթացքը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.05.2017ՍՊՈՐՏ
img jagsirvent 20170521 170454 imagenes md propias jagsirvent a8 kcDB U4227572456240TC 980x554@MundoDeportivo Web - Բասկյան թիմերի «խելառ» պայքարը ԵԼ-ի ուղեգրի համար և Տորեսի դուբլը. Լա Լիգայի վերջին տուրի թեժ ընթացքը
  • Լա Լիգա, 38-րդ տուր
  • «Ատլետիկո Մադրիդ» 3-1 «Ատլետիկ Բիլբաո»
  • Գոլերը՝ 1-0, 2-0՝ Տորես 8՛, 11՛, 2-1՝ Ուիլյամս 71՛, 3-1՝ Կորեա 89՛
  • «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ

«Ատլետիկոն» իր ակտիվում գրանցած 78 միավորով առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում, իսկ «Ատլետիկը» հանգրվանեց 7-րդ տեղում և չկարողացավ ձեռք բերել Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Բասկյան մյուս թիմը՝ «Ռեալ Սոսյեդադը», վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ իր ակտիվում գրանցեց 64 միավոր ու կմեկնի Եվրոպա:

  • Լա Լիգա, 38-րդ տուր
  • «Սելտա» 2-2 «Ռեալ Սոսյեդադ»
  • Գոլերը՝ Ասպաս 54՛, 11մ, 1-1` Օյարզաբալ 82՛, 2-1՝ Հյուլսագեր 90՛, 2-2՝ Խուանմի 90+4՛
  • «Էստադիո դե Բալայդոս» մարզադաշտ, Վիգո

«Ռեալ Սոսյեդադի» շուրջ իրավիճակի մասին արդեն նշեցինք: Թիմը հերոսական ջանքերի գնով ոչ-ոքի կորզեց և աշնանն Իսպանիան կներկայացնի Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Իսկ «Սելտան» 45 միավորով առաջնությունն ավարտեց 13-րդ տեղում:

  • Լա Լիգա, 38-րդ տուր
  • «Վալենսիա» 1-3 «Վիլյառեալ»
  • Գոլերը՝ 0-1՝ Սոլդադո 1՛, 1-1՝ Նանի 54՛, 1-2՝ Տրիգերոս 58՛, 1-3՝ Սանսոնե 88՛
  • «Մեստալիա» մարզադաշտ, Վալենսիա

«Վալենսիան» իր ակտիվում գրանցած 46 միավորով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալը», միավորների քանակը հասցնելով 67-ի, հանգրվանեց 5-րդ տեղում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա