Logo

Բատշուային Զլատանի ոճով ռեկորդի հեղինակ է դարձել

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 27.09.2018ՍՊՈՐՏ
2427959 50457950 2560 1440 - Բատշուային Զլատանի ոճով ռեկորդի հեղինակ է դարձել

Իսպանական «Վալենսիայի» հարձակվող Միշի Բատշուային «Վալենսիայի» կազմում գոլի հեղինակ դառնալուց հետո հասել է մի նվաճման, որի մասին մտածել կարող են շատ շատերը: Բացի Զլատանից:

Բելգիացի ֆուտբոլիստը 24 տարեկանում արդեն հասցրել է խաղալ եվրոպական թոփ առաջնություններից 4-ում: Նա բացի, իհարկե հարազատ «Ստանդարտից», Ֆրանսիայում պաշտպանել է «Մարսելի», Անգլիայում՝ «Չելսիի», Գերմանիայում՝ «Բորուսիա Դորտմունդի», Իսպանիայում էլ՝ «Վալենսիայի» գույները: Այս բոլոր թիմերի կազմերում Միշին դարձել է գոլի հեղինակ:

Հավելենք, որ Բատշուային 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել նման վերոնշյալ առաջնություններում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա