Logo

«Բավարիան» նոր տարբերակ է դիտարկում՝ Լևանդովսկիին փոխարինելու համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:35 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Յուգո Էկիտիկե

Մյունխենի «Բավարիան» շարունակում է տարբերակներ դիտարկել՝ թիմի առաջատար Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար, որը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»: Հեղինակավոր Bild պարբերականի հաղորդմամբ՝ «Բավարիան» թիրախավորել է ֆրանսիական «Ռեյմսի» 20-ամյա հարձակվող Յուգո Էկիտիկեին:

Ֆրանսիացին առաջնային տարբերակ է մյունխենյան գրանդի համար: Էկիտիկեի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Նյուքասլը», իսպանական «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

2021/2022 մրցաշրջանում Էկիտիկեն «Ռեյմսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա