Logo

«Բավարիայի» գլխավոր մարզիչն արտառոց չի համարում «Զալցբուրգի» նկատմամբ հաղթանակը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:37 / 09.03.2022ՍՊՈՐՏ
Յուլիան Նագելսման

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը միանգամայն օրինաչափ է համարում իր թիմի տպավորիչ հաղթանակն ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Դա այն խաղն էր, որում պետք է հաղթեինք, և մենք արեցինք դա՝ ցուցադրելով հրաշալի ֆուտբոլ։ Շատ էինք տիրում գնդակին, արդյունավետ էր գործում նաև մեր պաշտպանությունը։

Ներկայումս մեր կիրառած հարձակողական սխեման շատ չի տարբերվում նախորդ տարիների տարբերակից. միշտ փորձել ենք ֆուտբոլիստներին ընդգրկել դարպասի գրավման համար լավագույն դիրքերում։ «Բավարիայի» նպատակը միշտ հաղթելն է»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ խաղից հետո նշել է Նագելսմանը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1-1, իսկ պատասխան խաղում մյունխենյան գրանդը հաղթել է 7-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա