Logo

Շահերի բախում. Յուլիան Նագելսմանը հանդիպում է «Բավարիայի» գործունեությունը լուսաբանող լրագրողուհու հետ (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:15 / 30.06.2022ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է նուրբ պատմության կիզակետում՝ տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները։

Վերջին շրջանում գերմանացի մասնագետն սկսել է հանդիպել մարզական լրագրող Լենա Վյուրցենբերգերի հետ։ Զույգը միասին հանգստացել է իսպանական Իբիցա կղզում։

Իրադարձությունը գուցե ուշագրավ չլիներ, եթե Վյուրցենբերգերի անմիջական պարտականությունը «Բավարիայի» խաղացողների մասին նյութեր պատրաստելը չլիներ։ Տվյալ դեպքում դա շահերի բախում է առաջացնում։

Bild-ը, որտեղ աշխատում է լրագրողը, արդեն արձագանքել է տեղի ունեցածին՝ խոստանալով նրան տեղափոխել մյունխենցիների հարցերով հատուկ թղթակցի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա