Logo

«Բավարիայի» բացարձակ ռեկորդը ՉԼ-ում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:02 / 09.03.2022ՍՊՈՐՏ
Բավարիա-ռեկորդակիր

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում 7։1 հաշվով ջախջախելով ավստրիական «Զալցբուրգին», այս մրցաշարում 7-րդ անգամ 7 և ավելի գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը։

Դա, ինչպես տեղեկացնում է OptaJoe-ը, ավելի քան երկու անգամ գերազանցում է Չեմպիոնների լիգայում նման արտասովոր արդյունքով հաղթած մյուս թիմերի ցուցանիշը։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին 18 հանդիպումներում պարտվել է միայն 1 անգամ։ Մնացած խաղերում թիմը գրանցել է 12 հաղթանակ և 5 ոչ-ոքի։

Մինչդեռ «Զալցբուրգն» այս մրցաշարում շահել է Ավստրիայի սահմաններից դուրս անցկացրած 13 խաղից միայն 3-ը։ Մնացած արտագնա հանդիպումներում ակումբը տարել է 3 հաղթանակ և կրել 7 պարտություն։ Չեմպիոնների լիգայի վերջին 23 խաղում «Զալցբուրգը» միայն 1 անգամ է անառիկ պահել սեփական դարպասը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա