Logo

«Բավարիան» անակնկալ պարտություն կրեց

19:26 / 22.04.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտվեց «Մայնցին»:

Հյուրերից գոլով աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, իսկ «Մայնցի» գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Լյուդովիկ Աժորկը, լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Լեոնարդո Բարեյրոն և իսպանացի պաշտպան Արոն Կարիկոլը:

«Բավարիան» 59 միավորով առաջին տեղում է և երկու միավոր է գերազանցում մեկ խաղ պակաս անցկացրած Դորտմունդի «Բորուսիային»: «Մայնցը» 45 միավորով 6-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 3-1 (տեսանյութ)

Լյուդովիկ Աժորկ, 65 Լեոնարդո Բարեյրո, 73, Արոն Կարիկոլ, 79 - Սադիո Մանե, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա