Logo

«Բավարիան» առաջ է անցնում «Ռեալից», «Յուվենտուսից», «Լիվերպուլից» Նոյհաուսի համար պայքարում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.03.2021ՍՊՈՐՏ
Florian Neuhaus scaled - «Բավարիան» առաջ է անցնում «Ռեալից», «Յուվենտուսից», «Լիվերպուլից» Նոյհաուսի համար պայքարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:23

-

-

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ նրա տեղեկությունների՝ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Քրիստիան Ներլինգերի հետ: Նոյհաուսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ռեալը»: Կիսապաշտպանի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո:

23-ամյա Նոյհաուսը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 4-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Գերմանիայի հավաքականում անցկացրել է 3 խաղ և խփել 1 գոլ:

«Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 24 մրցավեճից հետո վաստակել է 55 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 33 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

«Բավարիան» մտադիր է պաշտպանական ահեղ զույգ ստեղծել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա