Logo

«Բավարիան» արտագնա հաղթանակ տարավ (տեսանյութ)

23:27 / 04.03.2023ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:

Հյուրերի նիդերլանդցի պաշտպան Մատեյս դե Լիխտի ու կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գոլերին խաղավերջում մեկ գոլով պատասխանեց կոլումբացի հարձակվող Խոսե Պերեան:

«Բավարիան» 49 միավորով առաջին տեղում է, նույնքան միավոր ունի նաև Դորտմունդի «Բորուսիան»: «Շտուտգարտը» 19 միավորով 15-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 1-2

Խոսե Պերեա, 88 - Մատեյս դե Լիխտ, 39, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա