Logo

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել իր մրցակցի առաջատարին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.08.2021ՍՊՈՐՏ
sabitzer - «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել իր մրցակցի առաջատարին

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարող է փոխել ակումբը։ «Բավարիան» դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի չեմպիոնները ավստրիացու համար կարող են առաջարկել 18 մլն եվրո ՝ բոնուսների հետ միասին։ Նման գումարը պայմանավորված է  ավստրիացու պայմանագրի հետ, որն ավարտվում է 1 տարուց։ «Լայպցիգը» պատրաստ է դիտարկել առաջարկը, որպեսզի ֆուտբոլիստն անվճար չհեռանա։

Զաբիտցերը 6 մրցաշրջան է անցկացրել «Լայպցիգում»։ «Կարմիր ցլերի» կազմում անցկացրած 227 խաղում խփել է 52 գոլ և կատարել 42 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքված է Դորտմունդի «Բորուսիան»։

Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա