Logo

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 30.07.2021ՍՊՈՐՏ
Bild310 - «Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի ծառայություններով:

Ինչպես եղեկացնում է AS-ը, մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն իր թիմում է ցանկանում տեսնել Սերջինյո Դեստին և Սերխի Ռոբերտոյին: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիսով «Բավարիան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության աջ գոտին, Ռոբերտոն էլ բազմակողմանի ֆուտբոլիստ է, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում:

Նշվում է, սակայն, որ Դեստն արդեն մերժել է «Բորուսիայի», «Մոնակոյի» և «Արսենալի» առաջարկները: ԱՄՆ-ի հավաքականի խաղացողը վստահ է՝ հաջողությունների է հասնելու «Բարսելոնայում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա