տուր
01 Հունվար 1970 - 21:18
-
-
«Բավարիային» հետաքրքրում է «Ռեալի» ֆուտբոլիստը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մյունխենյան ակումբը ցանկանում է ձեռք բերել մադրիդցիների կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ «Բավարիան» թակում է «Ռեալի» դուռը Վալվերդեի հարցով: 2020-ի ամռանը, երբ թիմից հեռացավ Տիագո Ալկանտարան, Գերմանիայի չեմպիոնը կրկին փորձ էր արել ձեռք բերելու ուրուգվայցուն, բայց՝ ապարդյուն:
Նշվում է, որ հիմա էլ «Ռեալը» չի պատրաստվում բաժանվել իր թիմի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկից. Զիդանի համար նա անձեռնմխելի է: