Logo

«Բավարիան» 4 տարվա պայմանագիր է առաջարկել «Բարսայի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:24 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Ուսման Դեմբելե-Բավարիա

«Բավարիան» 4 տարվա պայմանագիր է առաջարկել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին՝ տեղեկացնում է L'Équipe-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենյան գրանդը պատրաստ է Ուսմանին տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Ֆրանսիացու՝ կատալոնական ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է պատրաստել Դեմբելեի համար, որի հետ բանակցել է հունվարից: Այս մրցաշրջանում ֆրանսիացին Իսպանիայի Լա լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա