Logo

«Բավարիան» ցույց է տվել թիմի ֆուտբոլիստների անունները ժեստերի լեզվով (ֆոտոշարք)

22:21 / 02.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հրապարակել է լուսանկարներ, որտեղ թիմի ֆուտբոլիստները ժեստերի լեզվով ցույց են տալիս իրենց անունները:

Ժեստերը մշակվել են գերմանական ակումբի խուլուհամր երկրպագուների հետ համագործակցությամբ և դրանցից յուրաքանչյուրը լավագույնս բնութագրում է ակումբի ֆուտբոլիստներին և ունի որոշակի նշանակություն:

Օրինակ, գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրիի անունը ժեստերի լեզվով ունի իր գոլերը տոնելու ուրույն տեսքը, իսկ հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիխտի դեպքում այն արտացոլում է մարզաշապիկի խաղահամարն ու «Բավարիային» նվիրվածությունը:

«Այսօր ես շատ եմ հպարտանում «Բավարիայով»: Մեզ օգնեցին այս նախագիծն իրագործել մեր ուժերով, ինչը իրոք շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Ահա, թե ինչու «Բավարիան» մնում է «Բավարիա»: Իմ սիրտն արագ է բաբախում այս պահին, ես փշաքաղված եմ»,- ասել է «Բավարիայի» երկրպագու Շտեֆանը:

Գերմանիայի ընթացիկ առաջնության 22 տուրերից հետո «Բավարիան» 46 միավորով առաջինն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մյունխենցիները 1-0 հաշվով հաղթել են ֆրանսիական ՊՍԺ-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա