Logo

«Բավարիան» գտել է Կոմանին փոխարինելու ամենահավանական թեկնածուին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
Բավարիան գտել է Կոմանին փոխարինելու ամենահավանական թեկնածուին - «Բավարիան» գտել է Կոմանին փոխարինելու ամենահավանական թեկնածուին

Կինգսլի Կոմանի հեռանալու դեպքում Մյունխենի «Բավարիան» թիմ կհրավիրի Գերմանիայի հավաքականի ու «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին՝ հաղորդում է Bild-ը:

Տրանսֆերի համար պարարտ հող են հանդիսանում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի ու Վերների հրաշալի փոխհարաբերությունները: Նշվում է, որ Նագելսմանն ու Վերները մինչև այժմ պահպանում են շփումը:

Հիշեցնենք, որ Վերները Նագելսմանի գլխավորությամբ ելույթ է ունեցել «Լայպցիգի» կազմում:

Կոմանի ու մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը: Ըստ վերջին տեղեկությունների՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա