Logo

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ծառայություններով

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
1287638761.0 1 - «Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ծառայություններով

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի ծառայություններով՝ հաղորդում է AS-ը։

Մյունխենյան ակումբն արդեն կապ է հաստատել 18-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։ «Բավարիան» պատրաստ է Պեդրիին վճարել 4 անգամ ավելին, քան նա հիմա ստանում է կատալոնական ակումբում։

«Բավարիան» պատրաստ է հանուն իսպանացու տեղափոխության կրկնել սեփական տրանսֆերային ռեկորդը՝ վճարելով 80 մլն եվրո։ Այդքան գումար նրանք նաև 2019-ին էին վճարել Լուկա Էրնանդեսի տեղափոխության համար։

Գերմանական ակումբն Պեդրիի տրանսֆերը ցանկանում է ձևակերպել ձմռանը կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Հիշեցնենք, որ Պեդրին ճանաչվել է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն խաղացող՝ արժանանալով Tuttosport-ի Golden Boy մրցանակին:

Մրցանակին հավակնում էին նաև՝

Էդուարդու Կամավինգա («Ռեալ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Ջովանի Ռեյնա («Բորուսիա Դորտմունդ»), Գավի («Բարսելոնա»), Բրայան Հիլ («Տոտենհեմ»), Կարիմ Ադեյեմի («ՌԲ Լայպցիգ»), Ռայան Գրավենբերխ («Այաքս»), Դանիել Մալդինի («Միլան»), Ֆլորիան Վիրց («Բայեր»), Վիլյամ Սալիբա («Մարսել»), Ռոդրիգո («Ռեալ»), Ռոբերտո Պիկոլի («Ատալանտա»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Խեսուս Պինո («Վիլյառեալ»), Յուրիեն Տիմբեր («Այաքս»), Շառլ դե Կատելարե («Բրյուգե»):

2020 թվականին մրցանակին արժանացել է Էրլինգ Հալանդը, 2019 թվականին՝ Ժոաու Ֆելիշը, 2018 թվականին՝ Դե Լիխտը, 2017-ին՝ Մբապեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա