Logo

«Բավարիան» ջախջախեց «Հոֆենհայմին», հանդիպումը ընդհատվեց երկրպագուների պաստառի պատճառով (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.02.2020ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 24 տուր

29 Փետրվար 2020 - 18:30

0

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

6

Բավարիա Մյունխեն

0 - 1 Սերժ Գնաբրի - 2`

0 - 2 Յոզուա Կիմիխ - 7`

0 - 3 Ջոշուա Զիրկզե - 15`

0 - 4 Ֆիլիպե Կոուտինյո - 33`

0 - 5 Ֆիլիպե Կոուտինյո - 47`

0 - 6 Լեոն Գորեցկա - 62`

Հանդիպումը 2-րդ խաղակեսին 2 անգամ ընդհատվել է մյունխենյան ակումբի երկրպագուների պահվածքի պատճառով։

Երկրպագուները 66-րդ րոպեին վիրավորական պաստառ են բացել «Հոֆենհայմի» սեփականատեր Դիտմար Հոպի հասցեին։ Պաստառի վրա գրված էր «անբարոյականի որդի»։ «Բավարիայի» ֆուտբոլիստներից որոշները, մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, հյուրերի ղեկավարությունը մոտեցել են տրիբունաներին ու հորդորել երկրպագուներին թաքցնել պաստառը։

 

Ընդմիջումից հետո խաղը վերսկսվել է, սակայն 78-րդ րոպեին նորից ընդհատվել է։ Հանդիպումը սպասարկող մրցավարը որոշել է դադարեցնել խաղը ու ֆուտբոլիստների հետ հեռացել խաղադաշտից։Երկրպագուների հետ բանակցություններին միացել են տանտերերի տնօրեն Հասան Սալիհամիջիչը ու ղեկավար կազմի անդամ Օլիվեր Կանը։

Որոշ ժամանակ անց խաղացողները վերադարձել են խաղադաշտ ու հանդիպման վերջին 10 րոպեն անցկացրել են միմյանց մեջ խաղարկելով գնդակը դաշտի կենտրոնում՝ հրաժարվելով պայքարից։

Իսկ խաղից հետո երկու ակումբի ներկայացուցիչները միասին ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն «Հոֆենհայմի» սեփականատիրոջ։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա