Logo

«Բավարիան» Լևանդովսկիին փոխարինող է գտել Անգլիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:40 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Robert Lewandowski

«Բավարիան» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին հնարավոր փոխարինող է գտել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հայտնում է Bayern & Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը կարող է տեղափոխվել մյունխենյան գրանդ։ Գերմանիայի չեմպիոնն արդեն բանակցություններ է սկսել 25-ամյա բրազիլացու ներկայացուցիչների հետ։ Աղբյուրը նաև ընդգծում է, Ռիշարլիսոնին նույնպես հետաքրքրում է այս մարտահրավերը՝ ուժերն ավելի բարձր մակարդակում փորձելու համար:

Ավելի վաղ 33-ամյա լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը մյունխենցիների հետ, որը կավարտվի 2023 թվականի հունիսին:

Պրեմիեր լիգայի ավարտվող մրցաշրջանում Ռիշարլիսոնն անցկացրել է 29 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա