Logo

«Բավարիան» Լևանդովսկիին փոխարինող է գտել անգլիական գրանդում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:43 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի-Սադիո Մանե

«Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն ամռանը կարող է համալրել Մյունխենի «Բավարիայի» կազմը՝ հայտնում է գերմանական Sport1-ը։

Մանեն գերմանական գրանդում կարող է փոխարինել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը մոտ է թիմից հեռանալուն: Մյունխենյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել «Լիվերպուլի» սենեգալցի ռմբարկուի համար:

Հաղորդվում է, որ Մանեն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից (մայիսի 28) հետո:

Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանում անցկացրած 34 խաղում Սադիո Մանեն դարձել է 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա