Logo

«Բավարիան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:44 / 25.08.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկացել է գնել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի տրանսֆերային իրավունքը, հայտնում է L'Equipe-ը։

Օրեր առաջ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պաշտոնական առաջարկ է կատարել, սակայն մերժում է ստացել, քանի որ 26-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ գերմանական ակումբում։

Պավարի ծառայություններով հետաքրքրված էին նաև Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրած 4 խաղում 2 գոլ է խփել։ Նրա պայմանագրի ժամկետն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա