Logo

«Բավարիան» ներկայացրել է թիմի նորեկին

Հեղինակ
Գևորգ Մարտիրոսյան
00:00 / 02.08.2018ՍՊՈՐՏ
fcbhippo3Axtralargesixteentonine v1533216569589 - «Բավարիան» ներկայացրել է թիմի նորեկին

«Բավարիան» այսօր՝ օգոստոսի 2-ին, պաշտոնապես ներկայացրել է կիսապաշտպան Լեոն Գորեցկային:

23-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել այս ամառ «Շալկեից» ազատ գործակալի կարգավիճակով:

Գործարքի մասին հայտարարվել էր դեռ հունվարին: Գործարքը, որը նախատեսված է 4 տարով, ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:

«Հուսով եմ, որ կկարողանամ հաջողությունների հասնել այս ակումբի հետ: Մոտ մեկ շաբաթ քրտնաջան աշխատանք եմ կատարել գլխավոր մարզչի օգնական Պետեր Հերմանի հետ:

Ուզում եմ հանդես գալ տարբեր դիրքերում: Կարծում եմ, որ իմ ամենաուժեղ դիրքը 8 համարի դիրքն է»,- Գորեցկայի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա