Logo

«Բավարիան» ուշադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանում ՊՍԺ-ի ցուցաբերած ակտիվությանը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 22.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 2 8 - «Բավարիան» ուշադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանում ՊՍԺ-ի ցուցաբերած ակտիվությանը

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի ցուցաբերած ակտիվությունը և հավելել, որ դեռ կփորձի հասկանալ՝ ինչպես է այդ ամենը համապատասխանում ֆինանսական արդար խաղի կանոններին։

«Ես դեռ փորձում եմ հասկանալ՝ ինչպես է դա համապատասխանում ֆինանսական արդար խաղի կանոններին։ Քանի որ ՊՍԺ-ն շարունակում է համալրվել, մենք շատ ուշադիր ենք, թե ինչպես է դա համապատասխանեցվելու ՈՒԵՖԱ-ի կանոններին։

Մենք հետևում ենք օրենքներին ու այլ ակումբներից սպասում ենք նույնը։ Չեմ ցանկանում շտապել՝ ՊՍԺ-ի մասին եզրակացություններ անելիս, բայց ձեռքբերումներն արդեն իսկ ահռելի ծախս են ենթադրում։ Հարցը տրանսֆերային արժեքը չէ, այլ՝ աշխատավարձը։

Երբ լսում ես, որ Մեսսին տարեկան մոտ 40 մլն եվրո է վաստակում, դա հարկերը ներառյալ 80 մլն եվրո է կազմում։ Հակիմիի, Ռամոսի, Դոնարումայի հետ միասին շատ ահռելի ծախս է կազմում»,- գերմանական ակումբի տնօրենի խոսքն է հաղորդում Goal-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա