Logo

«Բավարիան» մոտ 20 վայրկյան «Ֆրայբուրգի» դեմ խաղացել է 12 ֆուտբոլիստով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:13 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

Զավեշտալի դեպք է գրանցվել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Ֆրայբուրգ» - «Բավարիա» խաղում (1:4):

85-րդ րոպեից սկսած որոշ ժամանակ (մոտ 20 վայրկյան) հյուրերի 12 ֆուտբոլիստ է գտնվել խաղադաշտում, հաղորդում է Goal-ը:

Սխալմունքն առաջացել է այն բանից հետո, երբ Յուլիան Նագելսմանը կրկնակի փոփոխություն է կատարել (Կինգսլի Կոման և Կորենտին Տոլիսո), սակայն խաղադաշտից հեռացել է 1 ֆուտբոլիստ:

87-րդ րոպեին VAR-ն այդ մասին հայտնել է մրցավարին և հանդիպումը դադարեցվել է. արդյունքում խնդիրը շտկվել է, իսկ մրցավարը խաղին ավելացրել է 8 րոպե:

Sport Bild-ը չի բացառում, որ հանդիպման արդյունքը կարող է չեղարկվել: Հատկանշական է, որ սխալ փոխարինման պահին «Բավարիան» հաղթում էր 3:1 հաշվով:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա