Logo

«Բավարիան» Զյուլեին փոխարինող է գտել Անգլիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:47 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Անդրեաս Քրիստենս

«Բավարիան» պատրաստվում է ուժեղացնել իր պաշտպանությունը կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի որոշումից հետո, ըստ որի՝ գերմանացին չի երկարաձգի պայմանագիրը և ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:

Ինչպես հայտնում է Goal-ը, մյունխենյան ակումբը ցանկանում է նրան փոխարինելու համար ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենին։ Հիշեցնենք, որ դանիացու պայմանագիրը նույնպես ավարտվում է 2022 թվականի ամռանը: Նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ լոնդոնյան ակումբից։

«Չելսին» փորձում է բանակցել Քրիստենսենի հետ՝ նրան առաջարկելով 4 տարվա պայմանագիր, սակայն բանակցությունները հարթ չեն ընթանում:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա