Logo

«Բավարիայի» 7 ֆուտբոլիստ կողմ է եղել Նագելսմանի հեռացմանը

11:32 / 27.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» 7 ֆուտբոլիստ կողմ է եղել, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվի գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը, հայտնում է Bild-ը:

Այդ ֆուտբոլիստներն են դարպասապահներ Մանուել Նոյերն ու Սվեն Ուլրայխը, պաշտպան Ժոաու Կանսելուն, կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, հարձակվողներ Սերժ Գնաբրին, Լերոյ Սանեն և Սադիո Մանեն:

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն այս հարցում ունեցել է չեզոք դիրքորոշում, իսկ Նագելսմանին աջակցել են պաշտպաններ Մաթեյս դե Լիխտը, Դայո Ուպամեկանոն, Բենժամեն Պավարը, կիսապաշտպաններ Յոզուա Կիմիխը և Լեոն Գորեցկան:

Հիշեցնենք, որ Նագելսմանին հեռացնելուց հետո Գերմանիայի չեմպիոնը գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել էր գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին, որը 2022 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Չելսիից» հեռանալուց հետո գերմանացին առանց աշխատանքի էր։

35-ամյա Նագելսմանը 2021 թվականից էր գլխավորում «Բավարիան», որը Բունդեսլիգայի 25-րդ տուրից հետո 52 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատար Դորտմունդի «Բորուսիային»։ Չեմպիոնների լիգայում մյունխենյան ակումբը փլեյ-օֆֆում հաղթահարել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա