Logo

«Բավարիայի» և Բեռլինի «Ունիոնի» հաղթանակները

19:27 / 13.05.2023Ֆուտբոլ
null

Գերմանիաի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը 6-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ:

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին, մեկական անգամ աչքի ընկան հարձակվողներ, գերմանացի Թոմաս Մյուլերն ու ֆրանսիացի Մատիս Տելը, գերմանացի հենակետային կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին:

Զուգահեռաբար ընթացող խաղում Բեռլինի «Ունիոնն» ընդունեց «Ֆրայբուրգին» ու հաղթեց 4-2 հաշվով:

Մայրաքաղաքային ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ սուրինամցի հարձակվող Շերալդո Բեկերը, մեկական գոլ էլ խփեցին գերմանացի հարձակվող Կևին Բերենսը և շվեյցարացի կիսապաշտպան Աիսա Լաիդունին: Հյուրերից աչքի ընկան գերմանացի պաշտպան Մանուել Գուլդեն ու իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն:

32 խաղից հետո «Բավարիան» առաջատարն է և 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ունիոն Բեռլինը» 59 միավորով երրորդն է, «Ֆրայբուրգը» 56 միավորով՝ 5-րդը: «Շալկեն» ունի 30 միավորով ու գտնվում է վտանգավոր գոտում՝ 16-րդ տեղում:

Գերմանիաի առաջնություն, 32-րդ տուր

«Բավարիա» - «Շալկե»՝ 6-0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 21, Ջոշուա Կիմիխ, 29 (11մ), Սերժ Գնաբրի, 50, 85, Մատիս Տել, 80, Նուսաիր Մազրաուի, 90+2

«Ունիոն Բեռլին» - «Բրայբուրգ»՝ 4-2 (տեսանյութ)

Կևին Բերենս, 5, Շերալդո Բերեր, 36, 38, Աիսա Լաիդունի, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա