«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է ակումբում կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի մասին։
Կորոնավիրուսի թեստը դրական է եղել պաշտպաններ Լուկաս Էրնանդեսի ու Տանգի Նյանզուի մոտ։ Էրնանդեսը վարակվել է Մալդիվներում հանգստանալու ժամանակ։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեկուսացած են։
Բացի այդ, կորոնավիրուսով վարակված լինելու մեջ են կասկածվում Լերոյ Սանեն, Յոսիպ Ստանիշիչն ու Դայո Ուպամեկանոն։ Նրանց թեստերի պատասխանը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ մյունախենյան ակումբում կորոնավիրուսով վարակվել էին Մանուել Նոյերը, Քինգսլի Կոմանը, Կորենտեն Տոլիսոն ու Օմար Ռիչարդսը։
«Բավարիան» Բունդեսլիգայի 17 տուրերից հետո վաստակած 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո