Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանն այլ ակումբում կանցկացնի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
960x0 1 - «Բավարիայի» ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանն այլ ակումբում կանցկացնի

«Բավարիայի» և Նիդեռլանդների երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվող Ջոշուա Զիրկզեն կարիերան կշարունակի «Անդերլեխտում»: Այդ մասին հաղորդում է բելգիական ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբների միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от RSC Anderlecht (@rscanderlecht)

Երիտասարդ հարձակվողը 2017 թվականից է մյունխենյան ակումբի համակարգում: «Բավարիայի» գլխավոր թիմում նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում «Տոտենհեմի» դեմ կայացած խաղում, իսկ մեկ շաբաթ անց իր առաջին հանդիպումն անցկացրել Բունդեսլիգայում՝ փոխարինման մտնելուց 2 րոպե անց դառնալով գոլի հեղինակ:

Գերմանական թիմում 2019/20թթ․ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

Խաղացել է Նիդեռլանդների Մ15, Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում:

Հայազգի ֆուտբոլիստը երկրորդ խաղն է անցկացրել «Բավարիայի» հիմնական թիմի կազմում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա